ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը:
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը:
--00—ՅՄ