ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին տեղեկանում են ք ՀՀ ԱԺ-ից։
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
--00—ՅՄ