ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը մի քանի ամսվա ընթացքում կարող են խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրել։ Այս մասին «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այժմ մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախագծի վրա, հուսով եմ, որ այդ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է նա։
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կդառնա Հարավային Կովկասում խաղաղության անբաժանելի մասը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ