ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը գնահատելու համար անհրաժեշտ է նշել, որ ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին» և մասնակցելով «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը:
«Ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին․ 44-օրյա պատերազմ Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021-2022 թվականներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացիա՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անտարբերության և անգործության պայմաններում։ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 հայերի հարկադիր տեղահանումը Հայաստանի քաղաքացիների մոտ կասկածի տակ է դրել՝ արդյոք ժողովրդավարությունը ճի՞շտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն»,- ընդգծեց Փաշինյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ