ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Ֆոտոթակարդները հերթական անգամ ֆիքսել են Կովկասյան ընձառյուծ «Զանգեզուր» կենսոլորտային համալրիրում: Այս մասին հայտնում է բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը:
«Ինչպես շատերը գիտեն, ընձառյուծներն իրենց կենսամիջավայրի որոշ տեղերում հոտային նշաններ են թողնում ՝ ազդարարելու հնարավոր մրցակիցներին կամ զուգընկերներին սեփական ներկայության մասին:
Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ պահպանվող տարածքներում կան վայրեր, որտեղ հաճախ այցելում են մեկից ավելի ընձառյուծներ։ Այսպիսով՝ այս կետերում նրանց միջև «լուռ հաղորդակցություն» է տեղի ունենում»:
--00—ՅՄ