ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել։
«ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին Կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Բողաքար» պետական արգելավայրում։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»՝ CR C2a(i);D»,- նշված է նախարարության հրապարակման մեջ:
-00—ԼՄ