Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր փորձություն են բերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

l-2vImeDxJ8z

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Կառավարությունն ու իրենց ղեկավարն ամեն տարի պետական բյուջեի փաստաթուղթը բերելուց գալիս խոսում է խաղաղության օրակարգի ու դրան իրենց նվիրվածության մասին, իսկ 6 ամիս հետո ԱԺ-ում նույն բյուջեի կատարողականին գալիս արձանագրում, որ էլի բան չստացվեց, խաղաղության փոխարեն էլ նոր տարածքային ու մարդկային կորուստներ արձանագրեցինք:

Ինչքան շատ են սրանք խոսում խաղաղության հասնելու իրենց ծրագրերի մասին, այնքան շատ մեր երկրի գլխին նոր արկածախնդրություն և փորձություն են բերում:

Մահ ու զիջում բերող կառավարություն»:

--00—ՅՄ