Իշխանությունը հանձնման ենթակա տարածքների մասով նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

2ce8cf6a702814ad90ecb95d6ffafde7_M

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հասկանալու համար, թե ինչ է պատրաստվում զիջել հայաստանյան իշխանությունը շատ կարևոր է վերլուծել նրա խոսույթը:

Այս համատեքստում հատկանշական է, որ հանձնման ենթակա տարածքների կամ այլ բնույթի զիջումների մասով իշխանությունը նախապես մեղավորների շրջանակ է ուրվագծում և անցնում գրոհի:

Նախօրեին, բանակցություններում տեղի ունեցող վտանգավոր միտումների ֆոնին, իշխանությունը հանկարծ «հիշել» է, որ «միջանցքի» թեման բոլոր ժամանակներում էլ եղել է:

Այս թեմայի հետ կապված, բանտից բավականին հետաքրքիր անդրադարձ է արել Արմեն Աշոտյանը, ով բացի այն հանգամանքից, որ մանրամասն վերլուծել և հերքել է այդ կատարյալ հիմարությունը, այլ հստակ ցույց է տվել, թե ինչպես է փաշինյանական իշխանության ձախողումը բերել բանակցային օրակարգում «միջանցք» եզրույթի հայտնվելուն:

Որքան զիջումներն ու հնարավոր սահմանային սրացումներն առաջին պլան են գալիս, իշխանությունն այնքան ջղագրգիռ է դառնում` շտապում են նոր կեղծ թիրախներ հնարելու և պատասխանատվությունից փախուստի դիմելու հայտնի մեթոդին»:

--00—ՅՄ