ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի շուրջ 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա էլ ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո», - նշեց ԱԳ նախարարը:
--00—ԱՊ