ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվանել է պոպուլիստ, որը զրկվել է Իսրայելի ժողովրդի աջակցությունից: Այս մասին նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է Աստանայից վերադառնալիս։
«Նեթանյահուն մեկն է, ով կորցրել է իր քաղաքացիների աջակցությունը։ Այն, ինչ անում է այդ մարդը, զուտ փիառ աշխատանք է, պոպուլիստական մոտեցում։ Իսրայելի վարչակազմը համակարգված կերպով յուրացնում է պաղեստինցիների տները, փողոցները, աշխատատեղերն ու կենսական տարածքը։ Ստորագրվում են փաստաթղթեր, որոնք նրանց կյանքի իրավունք չեն տալիս»,-ասել է Էրդողանը։
--00—ՅՄ