Մանչեսթեր Սիթին ջախջախեց Բորնմութին

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ  4, 24News

b

Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6։1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։

Մանչեսթերյան թիմի կազմում աչքի ընկան Ժերեմի Դոկուն, Ֆիլ Ֆոդենը, Նաթան Ակեն, Մանուել Ականջին և Բերնարդու Սիլվան, որը դարձավ դուբլի հեղինակ։ Այս մասին հայտնում է Armsport-ը:

«Մանչեսթեր Սիթին» 27 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։ «Տոտենհեմը», որը մեկ խաղ քիչ է անցկացրել, 27 միավորով այս պահին երկրորդ տեղում է։

«Բորնմութը» 6 միավորով 17-րդն է։

 --00—ԱՊ