ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող 8 ակումբ կդիմի Լոզանի մարզական վճռաբեկ դատարանին (CAS), որպեսզի «Մանչեսթեր Սիթին» հնարավորություն չստանա հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգային։
Կորոնավիրուսի համաճարակով պայամանավորված՝ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը ժամանակավորապես դադարեցրել է ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկման քննությունը:
Անգլիական ակումբները մտավախություն ունեն, որ մինչ դատարանի որոշումը «Մանչեսթեր Սիթիին» կարող է թույլատրվել մասնակցել Չեմպիոնների լիգային: