ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Մենք գիտեինք, որ «ռևանշիստական ուժերը» Հայաստանում գլուխ են բարձրացնելու։ Այս մասին օկուպացված Ստեփանակերտում ռազմական շքերթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, թե իբր իմացել են, որ «Հայաստանի թիկունքում կանգնած արտաքին ուժերը կրկին սադրիչ ազդանշաններ կուղարկեն»։
«Ուստի մեզ անհրաժեշտ էր պաշտպանել մեր սահմանը, և մի քանի ռազմական գործողության արդյունքում այսօր ադրբեջանա-հայկական սահմանի իրավիճակը մեր վերահսկողության տակ է»,-ասել է Ալիևը։
--00—ՅՄ