ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հետպատերազմյան շրջանում մենք մեր սկզբունքային դիրքորոշումը դրսևորեցինք բոլոր հարցերի վերաբերյալ։ Հայտարարել ենք, որ հայկական կողմը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին փետրվարի 14-ին իր երդմնակալության արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Բաքվի ղեկավարը հայտարարել է, թե իբր հերթական անգամ ականտեսն են լինում իրենց նկատմամբ տարածքային պահանջների․ «Հայաստանը կարծես թե, մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները»,-ասել է նա։
--00—ՅՄ