ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) հայտ է ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) 2030թ. ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու համար։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Փաստաթուղթն արդեն ներկայացվել է ՄՕԿ:
Ենթադրվում է, որ խաղերը կանցկացվեն ֆրանսիական երկու շրջաններում՝ Օվերն – Ռոնա-Ալպեր և Պրովանս – Ալպեր – Լազուրի ափ։
Ֆրանսիացիները հուլիսին են հայտարարել ցանկության մասին: Նախաձեռնությանը աջակցում է այդ երկրի կառավարությունը:
2030թ. ձմեռային մարզահանդեսն ընդունելուն հավակնում են նաև ԱՄՆ-ը, Շվեդիան և Շվեյցարիան։
2024թ. Փարիզը կհյուրընկալի ամառային օլիմպիական խաղերը, որոնք կկայանա հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
--00—ԼՀ