ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Սիրիայի պետական լրատվական «Sana» գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան չեղարկել է Սիրիայից ներմուծման արգելքը, որը սահմանվել էր Սիրիայի նախկին իշխանությունների ժամանակ երկու երկրների միջև հարաբերուններում առկա խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Սիրիայի նավահանգիստների վարչության ղեկավար Մազեն Ալուշը նշել է, որ Թուրքիայի առևտրի նախարարության հետ բանակցություններից հետո Թուրքիան հանել է այդ արգելքը։
Սիրիայի նոր կառավարությունը Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել որոշ ապրանքների մաքսատուրքերի վերանայման մասով և պայմանավորվել են բանակցություններ վարել ազատ առևտրի համաձայնագրի վերսկսման համար, որը դադարեցվել էր 2011-ին։
--00--ԱՀ