ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 14 օրով արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր և 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 6 աշխատանքային օր՝ 2023 թվականի նոյեմբերի 17-30-ը ներառյալ:
Հայկ Ղալումյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը»:
--00—ՅՄ