ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 հաստատված դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ»,-հայտարարել է Տավուշի մարզպետը:
Մարզում կա 7 մեծ և փոքր սանիտարական անցակետ, որտեղ շատ հազվադեպ են հանդիպում մարդիկ, որոնք առանց թույլտվության կամ անցագրի են լինում:
«Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է մարզպետը։
Հայկ Չոբանյանը նաև խնդրել է ակտիվ լինել, մասնակցել գյուղատնտեսական աշխատանքիներին՝ պահպանելով հեռավարությունն ու սանիտարահիգիենիկ կանոնները: