ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները կարևորել են ՀՀ-ՄԹ միջև հարաբերությունների զարգացումն ու հետագա ամրապնդումը։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Կողմերը նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:
--00—ԼՀ