ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21 , 24News
Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման գործընթացում հիմնական խնդիրը մնում է միասնական քարտեզի բացակայությունը։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Քարտեզների հարցն ամենաբարդն է այս գործընթացում։ Գիտեք, որ ամբողջական քարտեզ գոյություն չունի։ Կան քարտեզներ՝ հաստատված տարբեր ժամանակահատվածներում ընդունված։ Իրավական փաստաթղթեր կան 1976 թ-ի Գլխավոր շտաբի քարտեզում, որը իմպերատիվ է եղել Հայաստանի և Ադրբեջանի համար, այն կազմվել է մի մարմնի կողմից, որը նման լիազորություն ունեցել է»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ