ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
Մխիթարն ու բժիշկը կրկին հանդիպել են։ Երևանի պետական բժշկական համալսարանից ներկայացրել են հանդիպման մանրամասները։
«ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր Կարլենը Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածների տեղափոխման գիշերը ճանաչեց և հիշեց Մխիթարին, նրան բուժել էր նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում։
Ու թեև Մխիթարն իր երիտասարդ բժշկին շատ է սիրում, բայց պայմանավորվել են, որ այլևս չի վերադառնա որպես պացիենտ»։
--00—ՅՄ