ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
4-ամյա ամերիկուհին ազատ է արձակվել կիրակի՝ Իսրայելի և «Համասի» միջև ձեռք բերված հրադադարի շրջանակներում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է երեխայի ազատ արձակումը և հույս է հայտնել, որ հրադադարը կերկարաձգվի, գրում է Ամերիկայի Ձայնը։
Ամերիկաբնակ իսրայելցի Աբիգեյլ Էդանը այն 17 պատանդների թվում էր, որոնց կիրակի ազատ արձակեց «Համաս» խմբավորումը:
Փոքրի աղջնակի պատմությանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում․ «Նրա մայրը սպանվել է փոքրիկի աչքի առաջ՝ հոկտեմբերի 7-ին՝ «Համասի» ահաբեկիչների հարձակման ժամանակ: Աբիգեյլը վազել է իր հայրիկի ուղղությամբ։ Նրան նույնպես գնդակահարել են, երբ նա իր մարմնով փորձել է ծածկել փոքրիկ Աբիգեյլին»:
Բայդենը մանրմասներ է ներկայացրել գործադրվող դիվանագիտական ջանքերի մասին, որոնց նպատակը Իսրայելի ու «Համասի» միջև հրադադարի հաստատումն է․ «Սերտ կապի մեջ ենք եղել Կատարի, Եգիպտոսի և Իսրայելի առաջնորդների հետ՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բազմիցս խոսելով նրանցից յուրաքանչյուրի հետ և նպաստելով, որ այս գործարքը կայանա: Ապացույցը, որ [մեր ջանքերը] աշխատում են՝ ամեն մի ժպիտի և երախտագիտության արցունքի մեջ է, որ մենք տեսնում ենք այն ընտանիքների դեմքերին, ովքեր վերջապես կրկին միասին են»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ