ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Գազայի հատվածում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները փակուղու առաջ են հայտնվել, քանի որ Իսրայելը համաձայն չէ ՀԱՄԱՍ շարժման՝ մշտական հրադադարի պահանջի հետ, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով անանուն դիվանագետի:
«Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները փակուղի են մտել մշտական հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի պահանջի պատճառով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ հեռուստաալիքը հայտնում է, որ բանակցող կողմերը պայմանավորվել են պատանդների ազատ արձակման «որոշ մեխանիզմների» շուրջ, սակայն Իսրայելի դիրքորոշումը, որը դեմ է հրադադարին, խոչընդոտում է համաձայնագրի կնքմանը։
--00—ՅՄ