ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև զենքի ձեռք բերման նոր գործարքները։
Աժ-ում լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել քննարկումների օրակարգից։
«Օրակարգի մասին չեմ կարող խոսել, դա ընդհանուր քննարկում է, որի մեջ բոլոր «խնդիրները» կարող են ներառվել»,- նշեց նա։
Ըստ ԱԺ նախագահի՝ ՀՀ իշխանությունների մոտ հակառուսական ֆոն չկա։
«Հակառուսական բառը սխալ է, քանի որ հայ և ռուս ազգերը բարեկամ ժողովուրդներ են, և ժողովուրդների մասին չի կարելի նման բան ասել։ Հայաստանում հակառուսական բան չկա, կա հակակրանք այն քաղաքականության և այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիներին իրականացվել են»,- ասաց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ