ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
«Հայաքվեի» իմաստն այն էր, որպեսզի հասկանանք, թե պետությունը կամ իշխանությունն Արցախի հարցով ընդհանրապես անելիք ունի, թե ոչ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Վերջերս մենք Բրյուսելում հանդիպում էինք ԵԽ պատգամավորի հետ։ Նրա այն հարցին, թե ինչպիսի պայմաններ կան Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների նորմալացման համար, պրոադրբեջանական թեզն առաջ քաշող ՔՊ-ական մի պատգամավոր երեք նախապայման ասաց։ ԵԽ պատգամավորն էլ անակնկալի եկավ, թե ինչպե՞ս, Արցախի բնակչության հարցում չկա՞ ոչ մի դիրքորոշում։ Անգամ դրսում են տարակուսում իշխանության վերաբերմունքից», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ