ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձանություն են տվել այս տարվա հուլիսին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանը հորդորում է միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,-ասել է Խանդանյանը՝ նշելով, որ Հայաստանը հնարավոր է համարում մոտ ժամանակում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Խանդանյանը շեշտեց՝ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը տարածվեց երեկ, դրական ազդեցություն կունենա խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
--00—ՅՄ