S&P Global Ratings-ը Խաղաղության պայմանագրի ստորագրումը հավանական է համարել մինչև նոյեմբեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

62de10a454db5.thumb_

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության վերլուծաբանները, հիմնվելով պաշտոնական հայտարարությունների վրա, հնարավոր են համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև 2024 թվականի նոյեմբերը, այսինքն, մինչև ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը, որը կանցկացվի Բաքվում։

Այս մասին հայտնում է Report-ը՝ հղում անելով S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Ադրբեջանի սուվերեն վարկային վարկանիշների հաստատման մասին զեկույցին։

--00—ՅՄ