ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքերով, հետկոնֆլիկտային շրջանում հիմնական ուղղություններից մեկը խաղաղության պայմանագրի գործընթացն է․«Թեև այս գործընթացը ինտենսիվ էր, սակայն հետագայում հայկական կողմի՝ բանակցությունները բոյկոտելու պատճառով մոտ 6 ամիս ընդմիջում եղավ»,-ասել է նա։
Բայրամովը նշել է, որ Վաշինգտոնում նոր ու հերթական հանդիպում է նախատեսված․ «Դուք գիտեք, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկը ադրբեջանական կողմի նախաձեռնությունն է, հիմնարար սկզբունքները հռչակվել են Ադրբեջանի կողմից, խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը ներկայացրել է Ադրբեջանը։
Մենք անխուսափելի ենք համարում խաղաղության հասնելը՝ միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն։ Պետք է պատրաստվի և ստորագրվի խաղաղության պայմանագիր և միջպետական հարաբերությունների կարգավորման համաձայնագիր։ Անհնար է կանխատեսել, թե որքան կտևի այս գործընթացը»,-ասել է նա։
--00—ՅՄ