ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Գերիների փոխանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական Իջևան-Ղազախ սահմանային հատվածում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության աղբյուրները։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։
--00—ՅՄ