ՌԴ-ն և Ուկրաինան փոխանակել են գերիներին, Մոսկվան փոխանցել է նաև 22 ծանր վիրավոր զինվորների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

Screenshot_2

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 175 ռուս զինծառայողների վերադարձի մասին Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքներից։ Փոխարենը ուկրաինական կողմին է փոխանցվել 175 ռազմագերի և 22 ծանր վիրավոր զինվոր։

«Բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ ստանում են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ԱՄԷ-ն հումանիտար միջնորդական ջանքեր է գործադրել։

--00—ՅՄ