ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Թուրքիայում գործող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, ԹԱՄԺ (Թուրքիայի ազգային մեծ ժողով) նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ի (Twitter) օգտահաշվում կատարած գրառմամբ, անդրադարձել է Ադրբեջանի նախագահականի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությանը: Այս մասին հայտնում ermenihaber.am-ը։
Փայլանի գրառման մեջ մասնավորապես ասվել է.
«Հրաշալի լուր․ մաղթում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որով ավետում են փոխադարձաբար գերիների ազատ արձակման մասին, կարևոր իրադարձություն լինի խաղաղության ճանապարհին։ Խաղաղության ճանապարհը բացվելու է վստահությունը մեծացնող նմանօրինակ քայլերով։ Մնայուն խաղաղության համար բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին տարածված ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։
--00--ԼՀ