ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
«Միջանցքն» ամենահասանելին է Ադրբեջանի համար, ուղղակի կմտնի և կվերցնի, Ալիևը համարում է, որ Փաշինյանն իրեն խոստացել է «միջանցքը», և դա արդեն իր իրավունքն է։ Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, Արցախը նվիրեց Ադրբեջանին, նույնը կանի «միջանցքի» մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Երեկ Փաշինյանը փորձեց պատասխանել Ալիևին, բայց նորից պարտվողական տրամաբանությունից ելնելով, կրկին արդարացավ, իրեն թվում է, թե այս տարբերակով խաղաղության կհասնի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ