ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 4, 24News
Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել խաղաղության պայմանագրի 90 տոկոսը, կողմերը պետք է գործադրեն վերջին ջանքերը և ստորագրեն այն։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքների 90%-ն ավարտված է, մնում է վերջին ջանքերը գործադրել և ստորագրել այն»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի օբյեկտիվ պատճառ չի տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ