ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքներում մեծ առաջընթաց կա․ Հաջիզադե

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

6734a020719066734a0207190717315021126734a020719046734a02071905

Ինչպես գիտեք, խաղաղության գործընթացը շարունակվել է թե՛ արտգործնախարարների, թե՛ ղեկավարերի մակարդակով, տեքստերի փոխանակումն իրականացվում է արտգործնախարարների մակարդակով։ Խաղաղության համաձայնագրի շրջանակներում աշխատանքները զգալի առաջընթաց են գրանցել։ Կարելի է ասել, որ բազմաթիվ դրույթներ են համաձայնեցվել։ Աշխատանքներ են տարվում որոշ դրույթների համաձայնեցման ուղղությամբ։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

«Սակայն կոռեկտ չի լինի որևէ գնահատական ​​կամ մեկնաբանություն տալ, թե երբ է ստորագրվելու համաձայնագիրը»,- ասել է նա:

Հաջիզադեն, ինչպես մնացած ադրբեջանցի պաշտոնյաները, կրկին պնդել է, թե իբր իրական խաղաղություն ապահովման համար կարևոր է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։

--00—ՅՄ