Ադրբեջանը ժամ-ժամ զինվում է, Իսրայելից, Սերբիայից 300-350 մլն դոլարի զենք է գնել. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ադրբեջանն ու Թուրքիան որքան էլ խոսեն խաղաղության պայմանագրի մասին, հարմար պահի են սպասելու՝ ռազմական գործողություններ սկսեն։ Ադրբեջանը ժամ-ժամ զինվում է, Իսրայելից հսկայական խմբաքանակով զենք է գնել, Սերբիայից 300-350 մլն դոլարի զենք է գնել, պարզ է, որ Ռուսաստանի կամ Իրանի դեմ պատերազմի համար չեն զինվում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

«Որտեղ ՌԴ-ն ներկայացված է, Մեծ Բրիտանիան ուզում է այդ մասից նրան դուրս հանել, որ իրենք լինեն, հիմա Հարավային Կովկասն է իրենց ուշադրության կենտրոնում։ Մեծ Բրիտանիան, որ րոպեին կոճակը սեղմեց, այստեղ պատերազմ է լինելու, Բաքուն ու Թուրքիան չեն սեթևեթելու։ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի թատերաբեմ են դառնալու, եթե պայթյուն լինի, Թուրքիան ու Իրանը կներգրավվեն։ Մեծ Բրիտանիան ինչպես 1915 թվին, հիմա էլ ուզում է, որ Ադրբեջանը Հայաստանը գրավի, բայց ԱՄՆ իշխանափոխությունը կխանգարի նրանց պլանները»,-ավելացրեց Նահապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ