ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ադրբեջանի «Ենի Ադրբեջանը» իշխող կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է Իլհամ Ալիևին որպես իր թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Բելտան։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է կուսակցության վարչության ընդլայնված կազմով նիստում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին։ Համապատասխան հրամանը նախապես ստորագրել է Իլհամ Ալիևը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարված է ապահովել ընտրությունների անցկացումը երկրի Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։
--00—ՅՄ