ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Ռուսաստանը չունի պատճառ, շահագրգռվածություն՝ ո՛չ աշխարհաքաղաքական շահ, ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, կռվելու ՆԱՏՕ-ի երկրների հետ։ Այս մասին Коммерсант-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բոլոր վեճերը վաղուց լուծված են, երկու երկրների հարաբերություններում խնդիրներ չկան, բայց ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ դրանք կհայտնվեն, զորք կտեղակայենք Լենինգրադի ռազմական օկրուգում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր կործանել Ռուսաստանը և օգտագործել ռեսուրսները», - նշել է ՌԴ առաջնորդը:
--00—ԱՊ