ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Վլադիմիր Պուտինն իր հրամանագրով գրեթե 170 հազար մարդով ավելացրել է Ռուսաստանի զինված ուժերում զինծառայողների թիվը։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում եւ ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական ծառայությունը:
Այսպիսով, համաձայն փաստաթղթի՝ զինված ուժերի համալրման մակարդակը սահմանվել է 2,209,130 մարդ, այդ թվում՝ 1,320,000 զինվորական։
--00—ԱՊ