ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Թուրքիան 1991 թ-ից երազում էր մտնել Հարավային Կովկաս ու դառնալ հայ-ադրբեջանական ու արցախյան հիմնախնդրի կողմ, սակայն Հայաստանի բոլոր իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի դա տեղի չունենա։ Այսօր Թուրքիան մտել է Հարավային Կովկաս։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Խոսելով թուրքական պահանջների մասին՝ պրոֆեսոր Մելքոնյանը նկատում է, որ դրանք ներառում են ադրբեջանական պահանջների իրականացումից մինչև հայկական խորհրդանիշներից հրաժարում՝ այդ թվում և Արարատ լեռան խորհրդանիշից։ «Մի մարդ սակայն ՝ ի նկատի ունեմ Փաշինյանին, չի կարող փոխել հազարամյակներով ձևավորված հայ ազգի ինքնությունը, որի մի մասն էլ Արարատ լեռան խորհրդանիշն է», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ