ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Նորատուսցի 26 բնակիչները, որոնք երկու օր առաջ ձերբակալվել էին խուլիգանություն կատարելու համար, այսօր ամենայն հավանականութան ազատ կարձակվեն: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասացին Նորատուսի բնակիչները:
«Գյուղում ամեն բան կարգին է, ասել են, որ այսօր ազատ կարձակվեն` 72 ժամը լրանալուն պես: Ոստիկանություն էլ չկա, չեն հերթապահում»,- մանրամասնեց գյուղի բնակիչներից մեկը:
Նշենք, որ բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ:
Մենք տեղեկացանք նաև, որ ըստ պայմանավորվածության՝ Սևանա լճից ձկնորսները 90% ուռկաններն արդեն իսկ դուրս են բերել` արգելված ժամանակահատվածում որս չիրականացնելու համար:
Հիշեցնենք, որ դեռ շաբաթվա սկզբին իրավիճակը լարվել էր նորատսուցի ձկնորսների և ջրային պարեկների միջև այն բանից հետո, երբ պարեկները թույլ չեն տվել ձկնորսներին լճում նավարկություն անել` ձուկ որսալ: Բանը հասել էր նրան, որ ձկնորսների և ջրային պարեկների միջև ծեծկռտուք էր սկսվել:
--00—ԱՊ