ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Խոստացել են, որ էսօր-էգուց 24 ժամվա ընթացքում թողնեն ձերբակալված մեր համագյուղացիներին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Նորատուսի բնակիչներից Գրիգորը՝ անդրադառնալով երեկ գիշեր գյուղում տեղի ունեցած միջադեպին ջրային պարեկների և նորատուսցիների միջև, ինչից հետո ոստիկանության սև բերտավորները մտել էին գյուղ ու բերման ենթարկել 26 քաղաքացու։
Նրա խոսքով, այսօր գիշերը գյուղում հանգիստ է անցել, ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։ «Բերետավորներն էլ չեն եկել, նորմալ է վիճակը։ Մայրուղու վրա էլ չկան, ոնց որ թե գնացել են»,- հայտնեց Նորատուսի բնակիչը։ Մեկ այլ բնակչի՝ տիկին Ջավահիրի խոսքով էլ, ամեն բան կարգին է, գյուղում ամենքն իր առօրյա գործին է անցել։ Բերման ենթարկվածների մասին տիկին Ջավահիրը տեղեկություն չուներ, սակայն հույս հայտնեց, որ շուտով ազատ կարձակվեն։
24News-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում 3 օր է լարված իրավիճակ էր։ Ջրային պարեկների և ձնկորսությամբ զբաղվողների միջև ծեծկռտուք է եղել, ինչի հետևանքով էլ մի քանի է օր է գյուղում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին շրջում։ Նորատուսցիները պահանջում են, որպեսզի թույլ տան Սևանա լճում ձկնորսություն իրականացնել մինչև դեկտեմբերի 26-ը, ինչպես որ ավելի վաղ պայմանավորվածություն էին ձեռք բերել։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ