ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։
Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել Միլենա Գարիկի Գասպարյանը։
--00—ՅՄ