ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԱՄՆ-ն տեղյակ է եղել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Նրանց հատուկ ծառայությունները գիտեին, որ ինչ-որ բան տեղի կունենա: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
«Եթե ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տեղեկատվություն տեղի ունեցած ահաբեկչության մասին, ապա այն պետք է անհապաղ փոխանցի Ռուսաստանին», հայտարարել էր ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ Մոսկվայում ԱՄՆ և ՄԹ դեսպանատները զգուշացրել էին հնարավոր միջադեպերի մասին և կոչ արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ մեծ միջոցառումներին մասնակցությունից։
--00—ԱՊ