ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում տեղի ունեցած անկարգությունները, որոնց մասնակիցները պահանջում էին չեղարկել մեկ շաբաթ առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Սերբիայի օրինական ընտրված կառավարությունը տապալելու փորձ է անվանել, որը նախաձեռնվել է «դրսից»:
«Սա Սերբիայի Հանրապետության պետական հաստատությունները բռնագրավելու փորձ էր»,-ասել է Վուչիչը։
Նա նշել է, որ քվեարկության ժամանակ խախտումների մասին պնդումները բացահայտ «սուտ» են, որոնք քարոզվում են ընդդիմության կողմից:
Բելգրադի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցի ժամանակ դիմելով ժողովրդին՝ նա ցուցարարներին անվանել է «ավազակներ», որոնք չեն կարողանա ապակայունացնել իրավիճակը երկրում․ «Սա հեղափոխություն չէ»,-ասել է նա։
--00—ՅՄ