ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ադրբեջանը կշարունակի գազ մատակարարել Բալկանյան հանրապետություն՝ չնայած ավելի վաղ Բաքվից ստացված տեղեկատվությանը Շահ Դենիզ հանքավայրում խնդիրների պատճառով հարկադիր դադարեցման մասին։
«Ադրբեջանի մեր եղբայրներն ու ընկերները հենց նոր տեղեկացրեցին ինձ, որ չնայած ֆորս-մաժորային իրավիճակին, գազի մատակարարումը Սերբիա չի ընդհատվելու: Շատ շնորհակալություն Ադրբեջանին և նախագահ Իլհամ Ալիևին, ում ես մոտ ապագայում անհամբեր սպասում եմ Բելգրադում», - գրել է Վուչիչը X-ում։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին Սերբիայի ղեկավարը հայտարարեց, որ Ադրբեջանը Սերբիային տեղեկացրել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարումների հարկադիր դադարեցման մասին՝ «Շահ Դենիզ» հանքավայրում խնդիրների պատճառով։
Վուչիչը նշել է, որ դա կստիպի հանրապետությանը զգալիորեն ծախսել առկա պաշարները, սակայն նա ակնկալում է, որ մատակարարումները կվերականգնվեն 2 ամսվա ընթացքում։
--00—ՅՄ