ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Իշխանությունների պահվածքը դեռ հասկանալի կլիներ, եթե Արցախի պետական ինստիտուտները պահպանվեին, սակայն չֆինանսավորվեին ՀՀ պետական բյուջեից, քանի որ Բաքվում դա կարող էր ընկալվել իբրև տարածքային նկրտում։ Սակայն ՔՊ-ն ոչ թե դա է անում, այլ ասում է արցախցիներին՝ դուք ինքնակազմակերպվելու իրավունք չունեք, ժողով անելու իրավունք չունեք, ընդհանրապես ՀՀ քաղաքացի չեք։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
«Իշխանությունները կատարում են բացառապես Ալիևի պատվերները, այսինքն, Փաշինյանը կատարելու է ցանկացած լուծում՝ վերանայելով Երրորդ Հանրապետության հիմքերը։ Ադրբեջանն է որոշում, թե մեր տարածքում ինչ ձեռնարկություն աշխատի՝ Սոթքի հանքավայր, Կապանի օդանավակայան, Երասխի մետալուրգիական գործարան...», - նկատել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ