ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Սամվել Շահրամանյանը վախեցած չէ, իր տեսակն է՝ քիչ խոսել ու գործել, նա շարունակում է աշխատել, հայտարարությունները ոչինչ չեն փոխելու, հակառակը՝ ճնշումն են մեծացնելու, արցախցիների վերադարձի հետ կապված աշխատանքներ տարվում են։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ըմբռնումով պետք է մոտենալ, շատ գործիչների համար դժվար է ակտիվ լինել, մի մասը պատգամավորական մանդատ են վերցրել, բայց պասիվ են և չեն գործում, ՀՀ իշխանության կողմից ճնշումներ կան»,-ավելացրեց պատգամավորը։
«Միայն Ալիևն ու Փաշինյանն են Արցախի հարցը կարգավորված համարում, ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն, որքան էլ Փաշինյանն օրակարգից հանի այդ հարցը։ Հայաստան - Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ փաստաթուղթ չպետք է հարվածի տակ դնի Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հեռանկարը և ինքնորոշման իրավունքի իրացումը։ Բռնի տեղահանված արցախցիները, Սփյուռքը և Հայաստանը պետք է շարունակեն պայքարն այդ ուղղությամբ»,-ավելացրեց Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ