ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Սանկտ Պետերբուրգում բանակցություններ չեն վարել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Խոսնակը դիտարկմամբ նման ֆորմատներում հանդիպումները լավ հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համար։
«Նման իրադարձությունները, այդ թվում՝ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, միշտ լավ հնարավորություն են տալիս նրանց ոտքի վրա կարճատև շփումների համար: Ահա թե ինչ եղավ այս անգամ: Բոլորը հնարավորություն ունեցան ոտքի վրա շփվել միմյանց հետ որոշ խնդիրների շուրջ»,- ասել է Պեսկովը:
Նախագահի խոսնակը ընդգծել է, որ Մոսկվան տեսնում է Բաքվի և Երևանի քաղաքական կամքը՝ կնքելու խաղաղության համաձայնագիր և աջակցում է դրան։
--00--ԼՀ