ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Արցախցի փոքրիկների հետ շրջեցինք ու վայելեցինք Երևանի գեղեցկությունն ու ճարտարապետությունը՝ արդեն քաղաքի զբոսաշրջային խորհրդանիշը դարձած բաց տանիքով երկհարկանի կարմիր ավտոբուսներով: Այս մասին գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ու «Teenagers for peace» ծրագրի համագործակցությամբ. արցախցի մեր փոքրիկ բարեկամները միշտ մեր ուշադրության կենտրոնում են լինելու և նման նախաձեռնությունները կլինեն շարունակական»։
--00—ՅՄ