ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն արդյունավետ գործողությունների քանակով դարձել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստը եվրոպական թոփ 5 առաջնություններում։ Այս մասին հայտնում է Armsport-ը:
Անգլիացին ընդհանուր առմամբ 45 արդյունավետ գործողություն է կատարել ներքին առաջնության շրջանակում՝ գոլ+գոլային փոխանցումների համակարգով․ նա տարվա առաջին հատվածն անցկացրել է «Տոտենհեմում»:
Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ) ունեն 39 միավոր այդ ցուցանիշով, նրանք կիսում են երկրորդ տեղը։ Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի) ունի 38 միավոր:
Հիշեցնենք, որ Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին։
--00—ԱՊ